Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սուրճն ու շագանակագեղձը . խոսքը կոֆեինի մասին չէ

Սուրճն ու շագանակագեղձը . խոսքը կոֆեինի մասին չէ

Ամերիկյան օնկոլոգիական ազգային ինստիտուտի գիտնականները հաստատել են, որ սուրճի օգտագործումը նպաստում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականության նվազմանը: Հետազոտությանը մասնակցել են բժշկության ոլորտում աշխատող շուրջ 48 հազար կամավորներ: Լենտա ռու-ն, վկայակոչելով BBC-ին, գրում է, որ բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ օրական 6 և ավելի բաժակ սուրճ խմողների մոտ 20 տոկոսով նվազում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Իսկ եթե ամեն դեպքում քաղցկեղը չի շրջանցում մարդուն, ապա սուրճի հանդեպ կախվածությունը 60 տոկոսով կանխում է քաղցկեղի տարածվելը այլ օրգանների վրա:

Հետազոտության ընթացքում 1986-2006թթ. ընթացքում յուրաքանչյուր 4 տարին մեկ փորձի մասնակիցները պետք է սուրճի օգտագործման ամենօրյա հաշվետվություններ ներկայացնեին: 20 տարվա ընթացքում 5035 մասնակցի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ի հայտ եկել. 642-ը մահացել են: Հետազոտությունները ցույց են տվել, որ օրգանիզմի վրա սուրճի կամ առանց կոֆեինի այլ խմիչքի ազդեցության միջև տարբերություն չկա: Դրանից գիտնականները եզրակացնում են, որ կոֆեինը քաղցկեղի առաջացման մեջ էլ դեր չի խաղում:

Ընդ որում` մասնագետներն ասում են, որ արդեն քաղցկեղով հիվանդների մոտ օրական 1-3 բաժակ սուրճը 30 տոկոսով նվազեցնում է մահվան դեպքերը: Գիտնականները վստահ են` սուրճի մեջ որոշ կոմպոնենտներ կան, որոնք նպաստում են հիվանդության կանխարգելմանը, սակայն, թե դա ի՞նչ կոմպոնենտ է, դեռևս չի հաջողվել պարզել:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. http://www.style4you.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ